ԼԼիլիթ Ասատրյան

Պարեկային ծառայության պետի պաշտոնի համալրումը կկազմակերպվի թափանցիկ և մասնակցային եղանակով. ՆԳՆ

Պարեկային ծառայության պետի պաշտոնի համալրումը կկազմակերպվի թափանցիկ և մասնակցային եղանակով. ՆԳՆ

Հաշվի առնելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի առկայությունը, ինչպես նաև վերջինիս ընտրության և նշանակման գործընթացը թափանցիկ և հաշվետու եղանակով կազմակերպելու կարևորությունը՝ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ թեկնածուի ընտրությունը կատարվելու է հետևյալ ձևաչափով՝

 

- ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելու է խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողով՝ բաղկացած պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից,

- դիտորդի կարգավիճակով հրավիրվելու են միջազգային գործընկերներ կառույցների ներկայացուցիչները։
 
Խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը խորհրդատվական եզրակացություն է ներկայացնելու ներքին գործերի նախարարին՝ աջակցելով համապատասխան պաշտոնի համալրման գործընթացը թափանցիկ և մասնակցային եղանակով կազմակերպելուն։
 

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդակցական հանձնաժողովում կընդգրկվեն 2 հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ, որոնք՝

 
- իրենց գործունեությունը ծավալում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտներում,
- վերջին հինգ տարվա ընթացքում ունեն նշված ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ։
 

Հասարակական կազմակերպությունների թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

Ցանկություն հայտնող հասարակական կազմակերպությունները կարող են 2023 թ. փետրվարի 24-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

Խորհրդակցական հանձնաժողովի կազմը կհրապարակվի կազմի հստակեցումից անմիջապես հետո։

 

Ձևաչափը գործում է համապատասխան պաշտոնի համալրման շրջանակներում՝ մինչև ՆԳՆ ենթակա պետական մարմիններում պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման համար օրենսդրական հիմքերի լավարկումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում