ԳԳոհար Սարգսյան

N զորամասի «ՈՒԱԶ»-ի՝ ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

N զորամասի «ՈՒԱԶ»-ի՝ ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 

 

Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում