ԳԳոհար Սարգսյան

Տելեգրամով թմրամիջոց էր գնել. ոստիկանների բացահայտումը

Տելեգրամով թմրամիջոց էր գնել. ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 14-ին ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները Վարդենիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վերին Գետաշեն գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա վարած «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ ավտոմեքենայի սրահի տեսանելի տեղից՝ կաթուցիչ: Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում