ԳԳոհար Սարգսյան

Վիճաբանություն և դանակահարություն գիշերային ակումբի մոտ

Վիճաբանություն և դանակահարություն գիշերային ակումբի մոտ

Հունվարի 20-ին` ժամը 00:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել հիվանդանոց:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունվարի 20-ի ժամը 00:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի գիշերային ակումբի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և Երևան քաղաքի՝ 30-ամյա, ու Արմավիր քաղաքի 28-ամյա երկու երիտասարդների միջև: Այդ ընթացքում էլ 30-ամյա երևանցին կտրող-ծակող առարկայով խփել էր հիվանդանոց տեղափոխվածի որովայնին:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա արմավիրցին ներկայացել է ոստիկանություն: Նա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում