Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՆՆարեկ Սահակյան

Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել՝ ռազմական դրության ժամանակ երկրի ղեկավարի աթոռը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրությունն առաջարկելով վերապահել խորհրդարանին:

Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի մամուլի խոսնակ) - 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել՝ օր օրի Արցախի շուրջ փոփոխվում են թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը բացառեց վարկածը, թե սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:

Լուսինե Ավանեսյան - Խոսքը նախագահի հնարավոր հրաժարականի մասին չէ, այլ խոսքն այն մասին է, որ ստեղծված պայմաններում մենք ունենք բազմաթիվ սպառնալիքներ, և Արցախն անգլուխ մնալ չի կարող:

Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Արցախի Ազգային ժողովի քննարկմանը: Ըստ նախագծի` ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ ընտրություն չի նշանակվում, ԱԺ ընտրած նախագահը պաշտոնավարում է մինչև նախագահական հերթական ընտրություններ:

Կրկին Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց էր մեկնարկել նաև 2022-ի հունվարին: Այն ժամանակ խոսքը նոր Մայր օրենք ունենալու մասին էր, նախագիծը, սակայն, նոյեմբերին հանվեց շրջանառությունից Արցախի նախագահի դիմումի համաձայն` հակասական քաղաքական գնահատականների և հանրային տրամադրությունների պատճառով:

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը կմիավորվեն 1 ծրագրի մեջ

Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը կմիավորվեն 1 ծրագրի մեջ

Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում

Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում

ԼՂ-ից տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են իրացրել սերտիֆիկատները

ԼՂ-ից տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են իրացրել սերտիֆիկատները

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում