ՔՔրիստինե Ոսկանյան

Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Ցավակցագրում մասնավորապես ասվում է.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Պաշշար Ալ-Ասատին յղած ցաւակցագիրով, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, իր խորազգաց վշտակցութիւնը կը յայտնէ Սուրիան հարուածած ծանր երկրաշարժին հետևանքով ինկած զոհերուն, ինչպէս նաև զօրակցութիւն՝ վերապրողներուն։

Վեհափառ Հայրապետը նամակին մէջ կը գրէ, որ կսկիծով կը հետևի աղէտին պատճառած ահաւոր աւերին և պատրաստակամութիւն կը յայտնէ օգնութեան ձեռք երկարելու Սուրիոյ ժողովուրդին։

 
Նամակի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը աղօթք կը բարձրացնէ առ Աստուած, որպէսզի աղէտի զոհերուն հոգիները լուսաւորէ, շուտափոյթ ապաքինում պարգևէ վիրաւորներուն և մխիթարութիւն՝ Սուրիոյ ժողովուրդին»:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում