ԼԼիլիթ Ասատրյան

Փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

Փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

 

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

 

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում