Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2023

ՄՄարո Թարվերդյան

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ:

Դադարե՛ք սիրաշահել բռնապետներին. մեզ ադրբեջանական գազ պետք չէ. Ֆրանսիացի պատգամավոր:

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր:

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով:

Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,2 մլրդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին:

Բլինքենը հետաձգել է այցը Չինաստան՝ ԱՄՆ երկնքում հայտնված հետախուզական օդապարիկի պատճառով:

Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես ամրապնդում են փոխադարձ վստահությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար:

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում