Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել

ԳԳոհար Սարգսյան

Տավուշի մարզի պարեկները հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Տրանսպորտային միջոցի սրահում ատրճանակ և դանակներ են եղել։ Մեքենան և վարորդը տեղափոխվել են տարածքային քննչական բաժին։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ին: Նրանք Նոյեմբերյանի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:

Բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրացան կար:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են Նոյեմբերյանի բաժին:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում