Երևանի պարեկները ձերբակալել են ապօրինի թմրանյութ պահող երկու երիտասարդի

ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 29-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ռուբինյանց փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել սևանցի երկու երիտասարդի:

Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն հետքերով տոպրակ, մոխրացված հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով ծալովի դանակ: Ըստ ձերբակալվածի՝ կաթուցիչով մարիխուանա էր օգտագործել: Նա ձերբակալման պահին իր մոտից գցել էր նաև դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննություն կատարեցին Ռուբինյանց փողոցում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգվածներով 10 փաթեթ՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով:

Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում