ԳԳոհար Սարգսյան

Երեք անձի մահվան ելքով ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեք անձի մահվան ելքով ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Երևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, և այն ամբողջությամբ այրվել է:

 

Վարորդը և երկու ուղևոր տեղում մահացել են, ևս երկու ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արյան նմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում