ԳԳոհար Սարգսյան

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 26-ի ժամը 19.30-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 5,5 խմ փայտանյութով: 27-ամյա վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում