ԳԳոհար Սարգսյան

Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվելու են նաև հարմարություններ բրայլյան գրություններով․ ԿԸՀ

Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվելու են նաև հարմարություններ բրայլյան գրություններով․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում փոփոխություններ կատարեց 2022 թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման մեջ։ Որոշումը վերաբերում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելուն։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։

Այսպիսով, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվում են նաև հարմարություններ բրայլյան գրություններով և հաշմանդամության միջազգային խորհրդանիշի առկայության կամ բացակայության մասին տվյալներ։ Նշվում են  տեղամասային կենտրոնի կոորդինատները քարտեզի վրա, հնարավորության դեպքում նաև տեղամասային կենտրոնի լուսանկարներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում