Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2023

ԳԳոհար Սարգսյան

ԵՄ-ն հաստատել է քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ 2 տարի ժամկետով:

ԵԽԽՎ նիստերի օրակարգում ընդգրկվել է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը։

Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ:

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ հանդիպմանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը։

Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՀՀ ՄԻՊ-ն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։

ԵԱՏՄ առաջնահերթություններից պետք է լինի տեխնոլոգիական ներուժի զարգացումը. Պուտին:

Գերմանիան չի միջամտի, եթե Լեհաստանը Leopard տանկեր մատակարարի Ուկրաինային։

ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել։

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է. Իրանի արտգործնախարար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում