Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ. քննիչը՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին

ԳԳոհար Սարգսյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի առնչությամբ «Լուրերի» լրագրող Տաթև Խաչատրյանը զրուցել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վարդան Վարդանյանի հետ: 

«Նշանակվել են փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող վկաներ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ վաշտի տեղակայման վայրի կացարանում հրդեհը բռնկվել է զինծառայողի կողմից վառարանն ավտոբենզինով վառելու փորձ կատարելու հետևանքով»,- տեղեկացրել է Վարդանյանը:

Վարդան Վարդանյանի խոսքով՝ դեպքի վայրից բազմաթիվ առարկաներ են առգրավվել: 

Հիշեցնենք՝ հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: 

Քրեական վարույթի շրջանակում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում