ԳԳոհար Սարգսյան

Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Հունվարի 10-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արագյուղի գերեզմանատնից իր ծնողների գերեզմանի դյուրալյումինե նախշազարդերն են գողացել:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Կոտայքի մարզի Արզական գյուղի 28-ամյա բնակիչը:

Նա հունվարի 18-ին Արզական գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում