ԼԼիլիթ Ասատրյան

ՔԿ-ն պարզաբանել է Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ լուրերը

ՔԿ-ն պարզաբանել է Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ լուրերը

Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումներում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է հետևյալը․

«2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

 

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում