ԼԼիլիթ Ասատրյան

Նոր Արեշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Նոր Արեշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մուրադյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում` «Այգի» ռեստորանում (ք. Երևան, Նոր Արեշ):

 
May be an image of indoor
 
Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
 
No photo description available.
 
Մասնավորապես՝ արտադրական տարածքի կառույցը նախագծմամբ չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, բորբոսի առաջացումը մակերեսներին, միջատների ներթափանցումը,
  • պատերը նորոգ վիճակում չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից և հեշտ լվացվող չեն,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում,
  • չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք կանխելու ուղղությամբ,
  • աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չեն կրել համապատասխան, մաքուր, պաշտպանիչ հագուստ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում