Օրը՝ 60 վայրկյանում | 06.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի պատարագին:

HALO Trust կազմակերպությունը մտահոգ է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ:

Հայաստան մշտական բնակության եկած Ուկրաինայի քաղաքացիները հունվարից կարող են մեր երկրում նպաստ, կենսաթոշակ ստանալ՝ Հայաստանում գործող կարգով:

Սաուդցի կանայք արդեն կարող են հաջի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սուրբծննդյան տոնին Ռուսաստանի կողմից ժամանակավոր հրադադարի հայտարարումը:

Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 11-րդ անգամ չի կարողացել խոսնակ ընտրել:

Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է առաջադրելու:

Ուկրաինային նախատեսված Միացյալ Նահանգների ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում