ԱԱրսեն Մկրտչյան

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին. քննարկվել են ոլորտի թվայնացման խնդիրները

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին. քննարկվել են ոլորտի թվայնացման խնդիրները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ:

Օրակարգում են եղել Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարն ընդգծել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Արդյունքում ընկերությունների ներկայացուցիչները հնչեցրել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ՝ ուղղված խնդիրների՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը:

Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում