ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

«Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։

 

Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Այսպիսով՝ դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2082 հատ սիգ տեսակի ձուկ և 7 կգ ձկնկիթ։

 
Հնարավոր է սա 1 անձ and նստած է նկարն է
 

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։

 

Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 1) և ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածի հատկանիշներով (թվով 1):
 

Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարված աշխատանքի համար և խնդրել շարունակել վերահսկողության միջոցառումները նույն տեմպով։

 

Նախարարը հիշեցրել է գործընկերներին, որ սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։

 

Նախարարը նաև հիշեցրել է, որ արդյունագործական որսաշրջանի կազմակերպման ամբողջ ընթացքում քաղաքականություն մշակող գերատեսչության՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից արվել է հնարավորը ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին ընդառաջելու և ձկան որսը առավել կանոնակարգված իրականացնելու համար և սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված արգելքը ևս այդ կանոնակարգման շրջանակում է՝ միտված լճում սիգի քանակի աճին»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում