ԳԳոհար Սարգսյան

Ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին. Քյարամյան

Ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին. Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։

Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։

Ընդգծելով որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու  կայուն մեխանիզմ։

2022 թ. ընթացքում որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։

Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է  հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։

Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։



Որակավորման հանձնաժողովի նախագահ,  ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։



Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։



Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած 4 ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում