Դեկտեմբերի 24-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Ասատրյան

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանային անվտանգությունը:

Փարիզը ջանքեր է գործադրում, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա. Ֆրանսիայի արտգործնախարար:

Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին:

Բայրամովի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը. Բորել:

Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակով առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան:

Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան:

Հարկավոր է փրկել 120 հազար արցախցիներին. ֆրանսիացի մտավորականների հայտարարություն-հոդվածը «Ֆիգարո» օրաթերթում:

ԱՄՆ-ը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին. Փալոն:

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցի հրդեհից զոհվել է 22 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում