Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահաւաք առաքելութիւն ուղարկելու ուղղութեամբ պէտք է աշխատիլ. Փաշինեան:

Նախաձեռնել Ատրպէյճանի հանդէպ պատժամիջոցներու եւրոպական քաղաքականութիւն. Փարիզի, Լիոնի և Մարսէլի քաղաքապետերուն կոչը:

Երևան խնդրեց յետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներու հանդիպումը՝ նկատի առնելով Լաչինի միջանցքին իրավիճակը:

Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է դադրեցնել. Զախարովա:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի մէջ հնարաւոր ամէն ինչ կ՛ընեն ՝ կարգուկանոնի և հանգստութեան ապահովման համար. Փեսքով:

Արժանթինի Ծերակոյտի անդամները Ատրպէյճանին կոչ կ՛ընեն պահպանել եռակողմ յայտարարութիւններու դրոյթները:

Յոյս ունիմ՝ Ատրպէյճանի արձագանգը դրական կ՛ըլլայ. Փաշինեան խաղաղութեան պայմանագիրի հայկական առաջարկներու մասին:

Լաւրով և Պայրամով քննարկած են իրավիճակը խաղաղապահներու պատասխանատուութեան գօտիին:

Ատրպէյճանի, Թուրքիոյ և Վրաստանի Պաշտպանութեան նախարարները քննարկած են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

Անվտանգութեան երաշխիքներ անհրաժեշտ են ոչ միայն Ուքրանիոյ. Մաքրոն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում