ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանն ու Թիերի Ռիբոն քննարկել են Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը

Անահիտ Ավանեսյանն ու Թիերի Ռիբոն քննարկել են Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ նստած են նկարն է
 

«Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:

 

Թիերի Ռիբոն նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:

 

Նախարար Ավանեսյանը ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում