Պարեկները հայտնաբերել են Մարալիկում թափառող շների վրա կրակող տղամարդկանց

ԼԼիլիթ Ասատրյան

Դեկտեմբերի 19-ին` ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ:

Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել են երեք տղամարդ:

Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան:

Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը:

Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում