Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կապը

ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։

ՀՀ ոստիկանության պետը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց իր առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին՝ շուրջ 6 տարի կատարած փոխշահավետ աշխատանքի համար։

ՀՀ ոստիկանության պետը մատնանշեց հատկապես այն մեծ աշխատանքը, որ նա կատարել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման նպատակով։

Ադի Հոլովեյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ մեծ հարգանք ունի ոստիկանի կերպարի հանդեպ և այս տարիների ընթացքում տեսել է ոստիկանության մարտահրավերներն ու աշխատանքը։ Նա հաջողություն մաղթեց ՀՀ ոստիկանությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցության զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար Ադի Հոլովեյին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում