Դեկտեմբեր 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի վարչապետին գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Անվտանգային խորհուրդի արտահերթ նիստ. քննարկուած է Լաչինի միջանցքին ստեղծուած իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և մարդասիրական ճգնաժամի վերահաս վտանգի առջև. Հայաստանի ԱԳՆ յայտարարութիւն:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ատրպէյճան իր պարտաւորութիւնը ակնհայտօրէն խախտեց. Ռուբէն Ռուբինեան:

Արցախի իշխանութիւնը, Ատրպէյճանի հետ երկխօսութեան պատրաստ ըլլալով հանդերձ, ունի կարմիր գիծեր. Արայիկ Յարութիւնեան:

Միջազգային դերակատարներուն արձագանգը կ՛ակնկալեմ. Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպանը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին:

Ամերիկան ուշադրությունը կեդրոնացուցած է Հայաստանն ու Ատրպէյճանը կայուն և համապարփակ կարգաւորման ճանապարհին կանգնեցնելու վրայ. Փրայս:

Մեծ եօթնեակի երկիրները պայմանաւորուած են վերականգնելու և պաշտպանելու Ուքրանիոյ ենթակառուցուածքները:

Թուրքիան, Ատրպէյճանը և Թուրքմենիստանը եռակողմ գագաթնաժողով կը կազմակերպեն:

Սըրպիոյ և Քոսովոյի միջև լարուածութիւնը կը շատնայ. Եւրոպական միութիւնը յատուկ ներկայացուցիչ պիտի ուղարկէ Քոսովօ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում