ԼԼիլիթ Ասատրյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես՝ հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Շուշիի շրջանի վարչակազմը, Արցախի օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ, և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում