Դեկտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի մօտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծուած է, որևէ ձևով չօգներ առաջ ընթանալուն. Անվտանգութեան խորհուրդի քարտուղար:

Կը հերքուի փաստուած բանը. Արմէն Գրիգորեան՝ Ուաշինկթընի պայմանաւորուածութեան վերաբերեալ Ատրպէյճանի հերքումներու մասին:

Ռուբէն Ռուբինեան Անն Լույոյին  ներկայացուց Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացի վիճակը:

Քրիստինէ Գրիգորեան  Քարա ՄըքՏոնալտին  ներկայացուց 13-14 Սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ  Ատրպէյճանի յարձակումին հետևանքները:

Նիկոլ Փաշինեան Պիշքեկի մէջ մասնակցեցաւ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի հերթական նիստին:

Հայաստանի և ԵԱՏՄ երկիրներու միջև Յունուարէն-Սեպտեմբերին ապրանքներու շրջանառութիւնը 2021-ի նոյն ժամանակահատուածի համեմատ աճած է 80 տոկոսով. վարչապետ:

Պիշքեկի մէջ տեղի ունեցաւ Փաշինեանի և Փութինի հանդիպումը:

Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւններուն միջև ստորագրուած է ռազմական համագործակցութեան 2023 թուականի ծրագիրը:

Խիմքի առևտուրի կեդրոնին մէջ պայթումին պատճառով կայ առնուազն 1 զոհ։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում