ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցի իրացման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, հոգեկան ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում