Օրը՝ 60 վայրկյանում | 03.12.2022

ՄՄարո Թարվերդյան

Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ ավելի քան 3 ժամ Ադրբեջանի կողմից փակ լինելուց հետո: 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին. Արցախի ԱԳՆ հայտարարությունը:

Մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել. Արցախի առողջապահության նախարարություն:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի զարգացումները:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում. Նեդ Փրայս:

Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ջոն Ինարիտու:

Մենք ավարտին կհասցնենք Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծումը. Էրդողան:

ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի անորսալի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում