Ոստիկանները Տավուշի բնակչի մոտ հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանա

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի լույս 27-ի գիշերը՝ ժամը 03:ին-ին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա վարորդին և բյուրեղավանցի 21-ամյա ուղևորին:

Բյուրեղավանցու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 46 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար:

Այս դեպքից մոտ կես ժամ անց պարեկները Էրեբունու փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է:

Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում