Ապօրինի հրազենի կամավոր հանձնումներ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժիններում

ԳԳոհար Սարգսյան

Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Թալինի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ապարանի բաժնում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես՝ տարբեր տեսակի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտի և նռնակների։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում