Օրը՝ 60 վայրկյանում | 26.11.2022

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ:

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ամուր լինի ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքի պաշտպանության հարցում. հայ պատգամավորների ելույթները ԵԱՀԿ ԽՎ-ում:

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Էդմոն Մարուքյան:

Ֆրանսիան աջակցում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցություններին. Փարիզի արձագանքը Ալիևի հայտարարությանը:

Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա քայլերը:

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր:

Սիրիայում զոհվել է երեք զինծառայող. Թուրքիայի ՊՆ:

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան:

Տոկաևը խոստացել է զարգացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում