ԳԳոհար Սարգսյան

Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոցում

Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմին:

Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում:

612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել էր դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանից, որն այս տարվա Մարտի 8-ին ընդառաջ կանանց տոներին նվիրված միջոցառմանը ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանին ներկայացրել էր դպրոցի խնդիրներն ու խնդրել այցելել իրենց:

199 դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում