Խուլիգանություն Վերին Արտաշատ գյուղում

ԳԳոհար Սարգսյան

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում