Օրը՝ 60 վայրկյանում | 19.11.2022

ՄՄարո Թարվերդյան

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա մեր երկրում տիրող իրավիճակին. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Թունիսում վարչապետ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Արցախը պատրաստ է բանակցելու Ադրբեջանի հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն. Արտակ Բեգլարյան:

Սախալինում բնակելի շենքի պայթյունից առնվազն 9 մարդ է մահացել:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ:

«Գազպրոմը» նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան:

Կիևը փորձում է Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի դիմակայություն հրահրել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան:

Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր. Ղարիբաշվիլի:

Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Պեկինն ու Վաշինգտոնը հարաբերություններն առողջ հուն կվերադարձնեն:

Կիմ Չեն Ընը բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ առաջին անգամ ներկայացրել է դստերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում