ԱԱրսեն Մկրտչյան

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

  • 20.05.1996 - 21.12.1998 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր.
  • 21.12.1998 - 12.01.1999 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ.
  • 12.01.1999 - 08.04.2003 - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական.
  • 08.04.2003 - 30.11.2007 - Երևան քաղաքի դատախազի օգնական.
  • 30.11.2007 - 31.10.2013 - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ.
  • 31.10.2013 - 18.11.2022 - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում