ԳԳոհար Սարգսյան

Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք:

 

Նշենք, որ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել:

 

Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը հաղթահարել է միայն մեկը:

 

Արդարադատության նախարարությունը ողջունում է մասնակցության այս ցուցանիշը, քանի որ ժեստերի լեզվին տիրապետող թարգմանիչների առկայությունը կբարելավի նոտարական թարգմանության գործընթացը և կհեշտացնի քաղաքացիների կյանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում