ԳԳոհար Սարգսյան

Պեմզաշենի սպանության բացահայտման գործում ջանքերի համար Դատաբժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են

Պեմզաշենի սպանության բացահայտման գործում ջանքերի համար Դատաբժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի բացահայտման գործում արդյունավետ մասնակցություն ունենալու, ներդրած ջանքերի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ:

Հիշյալ կառույցի աշխատակիցներին համապատասխան պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղեկալ Վ.Մեսրոպյանը:

Կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալական խոսքեր է հղել կենտրոնի աշխատակիցներին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում կատարված սահմռկեցուցիչ դեպքի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին անգնահատելի օժանդակություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար:



Հավելենք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դատակենսաբանական փորձաքննությունների բաժնի վարիչ Հանրիետա Հարությունի Հարությունյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով, իսկ դիակների դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սանասար Ֆերդինանտի Սևոյանը, Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատաբժշկական փորձագետ Գագիկ Հովհաննեսի Մարկոսյանը, մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի դատական գենետիկ փորձագետ Արևիկ Լևիկի Սարգսյանը, մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի դատական գենետիկ փորձագետ Դիանա Նիկոլայի Հարությունյանը պարգևատրվել են հուշանվերներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում