Նոյեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ալիև ոչ միայն կը սպառնայ, այլև արդէն Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն կը նախապատրաստէ. Նիկոլ Փաշինեան:

Եթէ Պաքուն իսկապէս խաղաղութիւն կ՛ուզէ, եկէք Հայաստան-Ատրպէյճան սահմանին բանանք հսկիչ անցագրային կէտեր. Փաշինեան:

Ղարաբաղի առաջին պատերազմէն հայկական կողմի անհետ կորսուածներու թիվը 777 է, 44-օրեայ պատերազմէն՝ 203:

Թշնամիի կրակոցէն զինծառայող մը վիրաւորուած է՝ վիճակը ծայրայեղ ծանր. Պաշտպանութեան նախարարութիւն:

Ռուսաստանի խորհրդարանի պատգամաւորները Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցելեցին:

Մհեր Գրիգորեան և Ռուսաստանի խորհրդարանի պատուիրակութեան անդամները միտքեր փոխանակած են ԱՊՀ և ԵԱՏՄ ծրագիրներուն շուրջ:

Իրաքլի Ղարիպաշվիլին և դեսպան Սմբատեան Հարաւային Կովկասի մէջ տևական խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը ընդգծած են:

Պենտագոնի տուեալով՝ Ռուսաստանի Զինուած ուժերը Ուքրանիոյ մէջ ունին աւելի քան 100 հազար սպաննուածներ և վիրաւորներ:

Իրանի հիմնարար քաղաքականութիւնը պատերազմին հակադրուիլն է՝ Ռայիսին Պատրուշևի հետ հանդիպման:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում