ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անչափահասին հանցանքի հակելու կամ դրան մասնակից դարձնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում