ԱԱրսեն Մկրտչյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խրամորթում աշխատող տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խրամորթում աշխատող տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ. Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

 
 

Արձակված կրակոցներից կոտրվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։

 
 

Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում