Օրը՝ 60 վայրկյանում | 04.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների տեղակալները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը:

ԵՄ-ն բարձր է գնահատել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպման կառուցողական մթնոլորտը:

Իսպանիայի Կոնգրեսը տապալում է Ադրբեջանի հետ միջազգային պայմանագիրը՝ ի նշան Հայաստանի հետ համերաշխության. El Confidencial:

ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Թեհրանը Կիևին կոչ է արել երկկողմ փորձագիտական հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների մասին տեղեկությունները։

Մոսկվան Միացյալ Թագավորության դեսպանին փաստեր է ներկայացրել, որ Լոնդոնը մասնակցել է Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի բազայի դեմ ուկրաինական դիվերսիային:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է Իսրայելում բրիտանական դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում