ԱԱրսեն Մկրտչյան

2023 թ. պետբյուջեի նախագծով ԿԸՀ-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ

2023 թ. պետբյուջեի նախագծով ԿԸՀ-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ

2023 թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում: Խորհրդարանում բյուջեն ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝

1․ ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ.

2․ ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,

3․ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ.

4․ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանն ուղղված բյուջետային միջոցների տարբերությունը 2022-ի համեմատությամբ 75 միլիոն դրամ է, որից աշխատավարձին ուղղվող գումարը 61 միլիոն դրամ է, ընթացիկ ծախսերին՝ 14 միլիոն դրամ։

Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 14-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով:

ԿԸՀ փոխնախագահը հայտնեց, որ հաջորդող տարում ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են Արարատ մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում․ այնտեղ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են սպասվում։

Վերին Դվին համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ, իսկ Արզնի համայնքում՝ միայն համայնքի ղեկավարի ընտրություն։ Նշված ընտրությունների անցկացման համար կկազմավորվեն 3 ընտրական տեղամասեր և, համապատասխանաբար, կձևավորվեն 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումը կիրականացվեն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։

Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու և անցկացվելու են ԿԸՀ-ի 10 ԸԸՀ-ների և մոտ 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում