Օրը՝ 60 վայրկյանում | 29.10.2022

ՄՄարո Թարվերդյան

Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի. ՀՀ վարչապետի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովում:

Մենք ասել ենք՝ բացառում ենք ՀՀ տարածքով միջանցքի գործարկումը. սա սկզբունքային և անբեկանելի դիրքորոշում է. Փաշինյան:

Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր:

Վրաստանը մեծ ներուժ ունի Հայաստանին ու Ադրբեջանին միավորելու համար. Տոյվո Կլաար:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար. Նեդ Փրայս:

Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան:

Աբդոլլահիանը Կուլեբայի հետ զրույցում հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին տեղեկությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում