ԳԳոհար Սարգսյան

17-ամյա երիտասարդը ձերբակալվել է Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

17-ամյա երիտասարդը ձերբակալվել է Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասով  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։

Նախաքննության ընթացքում Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 2005 թ. ծնված բնակիչ  է:

Վերջինս ձերբակալվել է, հարցաքննվել և տվել  խոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում