Մահվան ելքով ՃՏՊ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով Mercedes Benz մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում