Օրը՝ 60 վայրկյանում | 22.10.2022

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ:

ՀՀ վարչապետը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:

Բրիջիտ Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է Աննա Հակոբյանին: Փարիզում վարչապետի տիկինը հանդիպել է նաև ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ:

Հռոմում տեղի է ունեցել Իտալիայի նոր կառավարության երդմնակալությունը: Երդվել է նաև երկրի առաջին կին վարչապետ Ջորջա Մելոնին:

Բայդենը մտադրություն է հայտնել մասնակցելու 2024 թ. նախագահական ընտրություններին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում հիմնական հավակնորդները երեքն են՝ Փենի Մորդոնտը, Ռիշի Սունակը և Բորիս Ջոնսոնը:

Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 000-ի:

Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում